Թագավորի նոր զգեստը

Հանս Քրիստիան Անդերսեն

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։
Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։
Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա զգեստը, որն իրականում գոյություն չուներ։
Թագավորը պարզապես մերկ էր։
Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։
— Ախր թագավորը մերկ է։
Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․
— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։
Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

գավորի նոր զգեստը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s