Լինում է չի լինում մի դդում է լինում:Նա աճում էր մի այգում որտեղ բոլոր մրգերը և բանջարեղենները ծիծաղում էին իր վրա: Մի օր նա որոշում է գնալ այնպիսի մի տեղ, որտեղ բոլորը իր նման կլինեն և նա կապրի ուրախ և երջանիկ: Օերից մի օր ընկնում է ճամփա,որպեսզի գտնի իր երազանքների քաղաքը: Շատ է գնում, թե քիչ, հասնում է դդումների երկիրը: Նա զարմանքից բացականչում է, շատ է ուրախանում, երբ տեսնում է ամենուրեք դդումներին: Դդումը որոշում է մնալ և ապրել այդ երկրում:Եվ այդ օրվանից նա ապրում է շատ ուրախ և երջանիկ, իր նման դդումների կողքին: