Փոքրիկ իշխանը ֆրանսիացի գրող, բանաստեղծ, օդաչու Անտուան դը Սենտ – էկզյուպերիի հանրահայտ վեպն է, որը շատ սիրված է թե մեծերի, թե փոքրերի կողմից: Փոքրիկ իշխանի կերպարը արտահայտում է բարություն, քաջություն, պարզություն, անմիջականություն: Այս վեպը լի է արտահայտություններով, որոնք շատ խորիմաստ են և տալիս են մեծահասակների բարդ խնդիրներին շատ պարզ լուծումներ: Ինձ ամենից շատ դուր եկավ արտահայտությունը. «Դու դառնում ես հավերժ պատասխանատու այն բանի համար, ինչն ընտելացրել ես»: Դա նշանակում է, որ դու պետք է պատասխանատվություն կրես քո բոլոր քայլերի համար: