Ջաննի Ռոդարի

Տարօրինակ հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«c Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
1.Տեքտից դուրս գրիր մեկ հարցական և մեկ պատմողական նախադասություն:
Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

2. Տրված նախադասությանը ավելացրու կոչական:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի։
Մայրի’կ, Ինչո՞ւ պոչը ձուկ ունի։
Հիշեցում՝ այն բառը, որ ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:
Օրինակ՝ Արա′մ, տուն արի: Արամ բառն այստեղ կոչական է:

3.Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

4. Կազմիր բառեր (որքան հնարավոր է` շատ) հետևյալ վերջածանցներով՝
ական
Հինգական, սիրողական, հայկական, նկարչական, գծագրական :
Իկ
Գեղեցիկ, շնիկ, աղջիկ, տիկնիկ, մայրիկ:
Ովին
Բոլորովին, յուրովին, հիմնովին
5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը
բ/ հարցերին
գ/ դարակները
դ/ խրճիթ
6. Հետևյալ բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով -եր կամ -ներ վերջավորությունը:
Սեղան, պատառաքաղ, դարակ, պատասխան, գուլպա, ձուկ, կատու, պահարան:
Սեղան — Սեղաններ
Պատառաքաղ — Պատառաքաղներ
Դարակ — Դարակներ
Պատասխան — Պատասխաններ
Գուլպա — Գուլպաներ
Ձուկ — Ձկներ
Կատու — Կատուներ
Պահարան — Պահարաններ

7. Առանձնացրու և առանձին խմբերով գրիր առարկա ցույց տվող բառերը, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը և գործողություն ցույց տվող բառերը:
տղա, հարց, վատ, հնարել, աչքեր, երկար, հեռանալ, պոչ, կատու, մեծանալ, պատախանել, շինել, զարմանալի, հիմար
Առարկա – տղա, հարց, աչքեր, պոչ, կատու
Հատկանիշ – վատ, երկար, զարմանալի, հիմար
Գործողություն – հնարել, մեծանալ, հեռանալ, պատախանել, շինել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s