Վարդը

Վ. Գյոթե
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Նա ուզեց վարդը պոկել : Բայց վարդը նրան ասաց, որ նրան չպոկի, քանի որ նա տղային կծակի: Տղան պոկեց վարդը: Վարդը նրա ձեռքը ծակեց, բայց նրան դա չօգնեց:

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. ___սիարուն _____ վարդ
բ. _______փշոտ_____ վարդ
գ. _______կարմիր___ վարդ
դ. _______քնքուշ____ վարդ

3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Գույնզգույն
5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն: Որ պաշտպանվեն:
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Որ գեղեցիկ երևան:

1556561393496

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s