• Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը:
• Տղաների ու աղջիկների տարբերությունները իրար լրացնում են և ոչ թե հակասում միմյանց:
• Ես իրավունք ունեմ. նշանակում է՝ ես կարող եմ դա անել:
• Ես պարտավոր եմ. նշանակում է՝ ես պետք է դա անեմ:
• Արարքի ճիշտն ու սխալը որոշվում է դրա հետևանքներով:
• Այն վայրերը, որտեղ հաճախ լինում ենք, և այն մարդիկ, որոնց հետ շփվում ենք, մեր միջավայրն են:
• Օրվա ռեժիմը օգնում է մեզ ամեն ինչ ժամանակին կատարել, չհօգնել և ունենալ լավ տրամադրություն:
• Պետք է լինել համառ և գործը հասցնել մինչև վերջ:
• Նպատակները լինում են մեծ և փոքր, հեռահար և մոտակա:
• Աստղերը շիկացաց նյութերի հսկա գնդեր են: Նրանք լույս ու ջերմություն են արձակում:
• Աստղերը, Արեգակը, Երկիրը, մոլորակները, Լուսինը երկնային մարմիններ են:
• Արեգակի շուրջը Երկրի մեկ լրիվ պտույտը տևում է մեկ տարի: Ամիսը Երկրի շուրջը Լուսնի կատարած մոտ մեկ լրիվ պտույտն է:
• Տարվա եղանակներն առաջանում են, որովհետև Երկիրը պտտվում է արեգակի շուրջը:
• Տարվա չորս եղանակների հետ կապված՝ փոխվում է բույսերի կենդանիների և մարդոը կյանքը:
• Մարդու օրգանիզմը կազմված է օրգաններից, որոնք աշխատում են համաձայնեցված:
• Գլխուղեղը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:
• Մեր շրջապատի մասին ամենատպավորիչ տեղեկությունները մենք ստանում ենք տեսողության միջոցով
• Ականջը լսողության օրգանն է: Այնտեղ է գտնվում նաև մարդու հավասարակշռության օրգանը:
• Մարդը հոտերը զգում է օդը ներշնչելու ժամանակ: Սննդի համը մարդը զգում է լեզվի միջոցով:
• Մաշկը պաշտպանում է մեր օրգանիզմը տարբեր վնասվածքներից, ցրտից, շոգից, հիվանդաբեր մանրէներից:
• Սննդի միջոցով մարդը ստանում է սննդանյութեր՝ սպիտականյութեր, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, ջուր և հանքային աղեր:
• Մարմինը պետք է կոփել օդի, ջրի և արեվի միջոցով:
• Ճիշտ կեցվածք ձևավորելու համար անհրաժեշտ է հետևել նստելուն, քայլելուն, զբաղվել ֆիզիկական աշխատանքով և սպորտով:
• Մեր շրջապատի շատ իրերի, կենդանիների ու բույսերի հետ շփվելիս մեզ հետ կարող է դժվար պատահար տեղի ունենալ, եթե չպահպանենք անվտանգության կանոնները:
• Երկրաշարժը կայծակը, սողանքը բնական աղետներ են:
• Երկրաշարժի ժամանակ պետք է արագ կողմնորոշվել, առանց խուճապի մատնվելու լքել շինությունները, տրանսպորտային միջոցները և դուրս գալ բաց տարածություն:
• Մի կոտրիր ծառերի ու թփերի ճյուղերը, մի պոկիր ծաղիկները:
Բնության մեջ գտնվելու վարքի կանոններ
• Մի քանդիր մրջնանոցները, թռչունների բները:
• Մի հետապնդիր ու անհանգստացրու կենդանիներին:
• Օգնություն ցույց տուր անօգնական վիճակում հայտնված կենդանիներին:
• Մի աղմկիր բնության գրկում:
• Մի աղտոտիր բնությունը: Քեզանից հետո բնությունը թող այնպիսի վիճակում, որ երբ էլ վերադառնաս, չամաչես քո արածի համար: