1․ Ի՞նչ է ջրվեժը։
Ջրվեժը գետի այն հատվածն է, որտեղ ջուրը բարձրությունից թափվում է։
2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության ջրվեժները։
Ջերմուկի, Շաքիի, Թռչկանի, Գեղարոտի, Նարեի, Քարավազի,
Հերհերի, Աղջոց, Խաչաղբյուրի կամ Լաստիվերի, Լիճքի.
3․ Նկարագրե՜լ Ջերմուկի ջրվեժը։
Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։
4․ Ներկայացնե՜լ Շաքի և Թռչկանի ջրվեժը։
Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք կմ է:
- Դիտել տեսաֆիլմը, և գրել թե ի՞նչ էր ներկայացված
Տեսաֆիլմը Հայաստանի ջրվեժների մասին էր: Հայաստանը հարուստ է բազմաթիվ ջրվեժներով, քանի որ մեր երկիրը լեռնային է: Մեր ջրվեժները այդքան էլ բարձր և ջրառատ չեն ինչպես ուրիշ երկրներում, բայց նրանք բնական են և շատ գեղեցիկ: Հայաստանի ջրվեժներն են Ջերմուկի, Շաքիի, Թռչկանի,Գեղարոտի ջրվեժները: Սակայն, անկախ, նրանից, որ այդ ջրվեժները համարվում են բնության հուշարձաններ, նրանց գոյությունը վտանգմած է ՝ նրանց մոտ կառուցված է ՀէԿեր:Ամենապահպանվածը Թռչկանի ջրվեժն է, նրա մոտ արգելվում է ՀԷԿ կառուցելը: Բացի ջրառից կա նաև աղբահանության և վատ ճանապարհների խնդիր: Եվ այսպիաով, մենք պարավոր ենք, ոչ միայն հիանալ բնության հրաշքներով ,այլ նաև պաշտպանել նրանց սպարնող վտանգներց:
