Հայաստանը հայկական բարձրավանդակի հյուսիսային վերջավորությունն է և
ամբողջությամբ գտնվում է ծովի մակերևույթից 450-4095մ բարձրության վրա: Բարդ
երկրաբանական կառուցվածքը նպաստել է կլիմայի և ռելիեֆի խիստ
բազմազանությանը: Դրանով էլ հենց պայմանավորված է համեմատաբար փոքր
տարածություն ունեցող Հայաստանի ֆլորիստական հարստությունը, նրա
ինքնատիպությունը և բուսատեսակներով հագեցվածությունը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում աճող 3500 բուսանմուշներից
մոտ 2500-ն ունի բուժական նշանակություն, որից մեր հանրապետությունում
կիրառվում է մոտ 250-ը, ոչ միայն որպես դեղամիջոց, այլ նաև որպես սնունդ: Բացի
այդ, Հայաստանում աճող բուսատեսակներից ավելի քան 110-ը էնդեմիկներ
են (աճում են միայն Հայաստանում):
Վայրի օգտակար բույսեը ներկա էտապում հանդիսանում են հայ ժողովրդի
ավանդական սննդաբաժնի 10-15%-ը: Թերևս մեր` լեռնաբնակներիս
երկարակեցության գաղտնիքը պայմանավորված է հենց
դրանով: Յուրաքանչյուր տարի միայն Երևանի շուկաներում
վաճառվում է շուրջ 180տ վայրի դեղաբույսեր և բանջարեղեն,
որոնք ուղղակի արմատահան են արվում և ոչնչացվում: Մեր հանրապետությունում
նշված բուսատեսակներից 387-ը նշված են «Կարմիր գրքում», որոնք հիմնականում
սննդի մեջ օգտագործվող բույսեր կամ դեղաբույսեր են: Այս բուսատեսակների մասին
անհրաժեշտ է տեղեկությունները, դրանց հավաքման, չորացման ու պահպանման
ճիշտ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ գիտելիքները հնարավորություն
կտա խուսափելու թունավորման բազմաթիվ դեպքերից, կնպաստի ոչնչացման
վտանգի տակ գտնվող բուսատուների պահպանմանը, ինչպես նաև կնպաստեն
բազմազան և առողջարար սննդի ապահովմանը:

