Մայրենի լեզու. Թեստ

Թեսթ 4

Մարկ ՏվենԹոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

  • Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
    Պատասխան չկար:
  • Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
    Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
  • Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
  • Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
  • Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
  • Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
  • Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    դժբախտ
    շաբաթվա
    համբերությունն
    փորձել
  2. Գրի´ր տրված բառերի հականիշները. ա/ դժբախտ — բաղտավոր բ/ ատելի — սիրելի գ/ հիվանդ — առողջ դ/անհետանալ — հայտնվել
    3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
    ա/ աստիճանաբար բ/ կարգին գ/ ավելի ուշ դ/շատ ուշ

ա/ աստիճանաբար

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզբ/ փորացավ-բարդգ/ մորաքույր-բարդդ/ հիվանդություն-ածանցավոր

ա/դժբախտ-պարզ

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ-ածականբ/ նշան-գոյականգ/ ատամ-գոյականդ/ դպրոց-գոյական

ա/ վերմակ-ածական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական: Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:ա/ հագուստներըբ/ մորաքույրըգ/ Սիդը դ/ իր
Գ/Սիդը

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ. ա/ մտածել-մտորելբ/փնտրել — որոնելգ/ լսել – ականջ դնելդ/բնական – արհեստական

(լսել – ականջ) (բնական – արհեստական)

9.Վերնագրի´ր տեքստը:

Թոմի դժբախտ օրը

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Լրացրո՛ւ դրանք:
11.Գրի´ր մեկ բառով. ա/ մոր քույրը — մորաքույր
բ/ միտք անել — մտածել
գ/ ման գալ — փնտրել
դ/ որոշում կայացնել — որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:
Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում:
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Որ դպրոց չգնար:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր
բ/պահում էր որպես պահեստային ցավ

Մայրենի լեզու. Թեստ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s