Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
ճամփա
ընձուխտի
կենդանաբանական
ճամբորդում
Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
կապիկները ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
գ) Լույսն անջատվեց – ամբողջ քաղաքի լույսեր անջատեցին
Աննան նվագում էր — Աննան դաշնամուրով նվագում էր:
Աստղերը շողշողում են – Աստղերը արևամտի ժամանակ պայծառ շողշողում են
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
- Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
արևամուտ — մայրամուտ
ճանապարհ – պողոտա
այգի — Որթոց
- Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Տարօրինակ – նոռմալ
Գիշեր – առավոտ
Նույն — տարբեր
- Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Մեծ է, ձանձրալի, տարորինակ
- Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Գեղեցիկ, շատ մեծ, մաքուր