Հայկական ճարտարապետություն

Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
ստեղծման աշխատանքում։

Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր: Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:

Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Մոմիկ, Տրդատ և Մանուել:

Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։

Մանուելը քաղաքներում պատրաստում էր նավահանգիստներ և պալատներ օրինակ՝
Ոստան քաղաքում նա հիմնադրել էր մի շքեղ պալատ:

Տրդատը կառուցել էր Անիի Մայր տաճարը:

Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային
նստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ:

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և
օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից
դուրսֈ
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ
ավանդույթների վրաֈ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն
ու փոխազդեցություններըֈ Հայրենի և օտար հեղինակներից շատերը նշել են հայկական
միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի
ճարտարապետության վրաֈ
Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունըֈ
Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է
տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններֈ
Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են
մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմիցֈ Այս կամ այն
կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էրֈ Նա ոչ միայն
անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր
կառույցի կարևոր հատվածների մանրակերտըֈ Ճարտարապետի ցուցումով էր
տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշֈ
Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ
հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասինֈ Ընդամենը մի քանի տասնյակ
անուններ են մեզ հասելֈ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը,
Տրդատը, Մոմիկը և ուրիշներֈ
Մանուել, Տրդատ, Մոմիկ
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-
քանդակագործն էրֈ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և
Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ
ու զբոսավայրերֈ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ
ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից
հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերըֈ Մի
ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարումֈ
Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր
օրերըֈ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով: Աղթամարի
տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետիՏրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրսֈ 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումըֈ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիումֈ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այնֈ Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրաֈ 13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկըֈ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էրֈ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչֈ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ
դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներֈ Իր վերակառուցած
Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա` կանգնեցված
նրա աշակերտների կողմիցֈ
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը,
գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը,
որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից,
պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի
բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներովֈ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s