Փոքրիկ իշխանը. Մաս երկրորդ

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դարձավ
խորհրդավոր
գաղտնիքը
փորձեցի

Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող ✔✔✔

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

Պարզ — բարդ
Գեղեցիկ — տգեղ
Երկար — կարճ
Ուղիղ – ծուռ

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր: ✖✖✖✖✖✖✖✖✖

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց — հարցեր

բ/ նկար — նկարներ

գ/ գառ — գառնուկներ

դ/ մոլորակ — մոլորակներ

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Ո՞րն է սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական ✖✖✖✖✖✖✖✖✖✖✖✖

Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
կապել կապեն

տեսնել տեսավ

ընկնել ընկավ

տխրել տխրեց

Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա — Նա

ստորոգյալ — օրորում էր

Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ

Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում

Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը
Գեղեցիկ, զրնգուն

Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում ✔✔✔✔
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Սա ի՞նչ առարկա է:

Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
Ուր որ խելքին ֆչի:

Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Իր մոլորակը իր տունն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s