- Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:
Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դոդդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:
Դափնեվարդ դաշույն դադար դարձյալ, դաղձ, դաշունահար, դարպասապահ
2. Այբբենական կարգով դասավորի՛ր.
ա) ուսուցիչներիդ անունները
բ) դպրոցում գործածվող առարկաների անունները
գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ
3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):
Օրինակ՝
եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:
Տաթև (5), ամենաերկար (11), երերալ(7), որևէ (6), երանգավորել (12), ոսկոր (6), անողնաշար (9), ամենաողորմելի (14):
4․Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:
Օրինակ՝
երկրպագու — 8 տառ, 9 հնչյուն:
Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:
5․Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
6․ Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:
7․ Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:
Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտիլինեին:
Եղելության մասին շատ ուշ իմացավ:
Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:
8․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
9․ Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Օրինակ՝
կարևոր — անկարևոր
ընդմիջումներով — անընդմեջ:
Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն։
10․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց …:
Ջրի բերածը ջուրը …:
Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց …:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է: