Երկրաշարժ

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում , բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

🌱🌼ՕԳՏԱԿԱՐ ԲՈԻՅՍԵՐ🌼🌱


Հայաստանը հայկական բարձրավանդակի հյուսիսային վերջավորությունն է և
ամբողջությամբ գտնվում է ծովի մակերևույթից 450-4095մ բարձրության վրա: Բարդ
երկրաբանական կառուցվածքը նպաստել է կլիմայի և ռելիեֆի խիստ
բազմազանությանը: Դրանով էլ հենց պայմանավորված է համեմատաբար փոքր
տարածություն ունեցող Հայաստանի ֆլորիստական հարստությունը, նրա
ինքնատիպությունը և բուսատեսակներով հագեցվածությունը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում աճող 3500 բուսանմուշներից
մոտ 2500-ն ունի բուժական նշանակություն, որից մեր հանրապետությունում
կիրառվում է մոտ 250-ը, ոչ միայն որպես դեղամիջոց, այլ նաև որպես սնունդ: Բացի
այդ, Հայաստանում աճող բուսատեսակներից ավելի քան 110-ը էնդեմիկներ
են (աճում են միայն Հայաստանում):
Վայրի օգտակար բույսեը ներկա էտապում հանդիսանում են հայ ժողովրդի
ավանդական սննդաբաժնի 10-15%-ը: Թերևս մեր` լեռնաբնակներիս
երկարակեցության գաղտնիքը պայմանավորված է հենց
դրանով: Յուրաքանչյուր տարի միայն Երևանի շուկաներում
վաճառվում է շուրջ 180տ վայրի դեղաբույսեր և բանջարեղեն,

որոնք ուղղակի արմատահան են արվում և ոչնչացվում: Մեր հանրապետությունում
նշված բուսատեսակներից 387-ը նշված են «Կարմիր գրքում», որոնք հիմնականում
սննդի մեջ օգտագործվող բույսեր կամ դեղաբույսեր են: Այս բուսատեսակների մասին
անհրաժեշտ է տեղեկությունները, դրանց հավաքման, չորացման ու պահպանման
ճիշտ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ գիտելիքները հնարավորություն
կտա խուսափելու թունավորման բազմաթիվ դեպքերից, կնպաստի ոչնչացման
վտանգի տակ գտնվող բուսատուների պահպանմանը, ինչպես նաև կնպաստեն
բազմազան և առողջարար սննդի ապահովմանը:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲՈՒՅՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏ

• ի՞նչ վտանգ է ներկայացնում մարդու ոչ խելացի վարքագիծը
Մարդու ոչ խելացի վարքագծի պաճառով վնասվում է օզոնային շերտը և ուլտրամանուշակագույն ճառագայթները ներթափանցնում և վնասում են մարդու առողջությանը:
• ի՞նչն է վնասում օզոնային շերտին
Օզոնայի շերտին վնասում են քլորոֆտոր ածխածինները և ուլտրամանուշակագույն ճառագայթները:
• ի՞նչ սովորեցրեց մուլտֆիլմը
Մուլտֆիլմը սովորեցրեց, որ մեր մոլորակը օզոնային շերտի շնորհիվ պաշտպանում է մեզ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Օզոնային շերտին սպառնում են վտանգներ, որոնք առաջանում են մարդկանց սխալ գործունեությունից և արդյունաբերության մեջ օգտագործվող քլորոֆտորներից:
• ինչպե՞ս պաշտպանել օզոնային շերտը և ի՞նչու:
Օզոնային շերտը պետք է պաշտպանել, քանի որ ուլտրամանուշզկագույն ճառագայթները ներկայացնում են մեծ վտանգ մարդու առողջությանը: Նրանք ծերացնում են, վառում են մաշկը, աչքի հիվանցություն և քաղցկեղ են առաջացնում: Օզոնային շերտը պաշտպանելու համար պետք չէ ինքնուրույն ոչնչացնել հին սառնարանները և ոդորակիչները, այլ պետք է հանձնել դրանք մասնագետներին, նրանք գիտեն ինչպես ոչնչացնել տեխնիկան,որպեսզի դուրս չնետեն քլորոֆտոր ածխածինները :

🌎Ամփոփիչ աշխատանք🌍

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԸ և ԼՃԵՐԸ

Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր՝ ընդհանուր 23 հազար կմ երկարությամբ, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն։ Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն ՄեծամորՇաքիԼիճք, իսկ մակերեսային ծագում՝ ԴեբեդԱղստևՀախումՄեղրի և Ողջի գետերը։

Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 միլիարդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը[1]։

ՀՀ գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։

ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը ևն։

ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԻՅՍԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի
բազմազանությամբ: Դրա վառ ապացույցն այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է
ծածկասերմ բույսերի շուրջ 3600 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի:
Այսինքն՝ ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը, իր ֆլորայի կազմում ունի Կովկասում
աճող տեսակների կեսը: ՀՀ-ը հայտնի է նաև բույսերի ու կենդանիների հազվագյուտ տեսակներով, որոնք
զուտ ուսումնասիրության տեսանկյունից իրենցից մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մեր
տարածքում աճող 3500 տեսակից ավելի քան 400-ը հազվագյուտ հանդիպող տեսակներ են, իսկ դրանցից
մոտ 100-ը համարվում են էնդեմիկ տեսակներ, այսինքն՝ հանդիպում են միայն ՀՀ-ում:
Հայաստանում քիչ չեն նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցները՝ խնձորենին, տանձենին,
կեռասենին, սալորենին, խաղողը, հոնը, հացազգիները և այլն: Հատուկ ուշադրության են արժանի վայրի
հացազգիներ՝ ցորենի, գարու, տարբեր տեսակներ աչքի են ընկնում ներտեսակային արտակարգ
բազմազանությամբ: Միայն վայրի ցորենի տարատեսակների քանակը գերազանցում է 100-ը:

🚢Լճերի տեսակները և ջրամբարները🚢

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝ լի¬նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա¬յին, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու¬մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե¬րը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք¬ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե¬րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա¬նոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ¬նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող¬մից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա-մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու-ծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո¬ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

  1. Ի՞նչ է լիճը:
    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի¬նում: Բերեք օրինակներ:
    Լճերը ըստ ծագման՝ լի¬նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա¬յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ
    Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ¬նում:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    Ջրամվբարնբրը արհեստական լճերեն կառուցված մարդու կողմից, Ջրամվբարնբրը կառուցվում են էլեկտրաէեներգիյա, ոռոգման ջուր ստանալու համար, ձկնաբուծոթյան համար

🍇Ոնց են տնկում խաղողը🍇

Խաղողխաղողազգիների[1] ընտանիքին պատկանող 79 բույսերից[2] մեկը, փաթաթվող ցողունով բույս։ Պտուղը հիմնականում աճում է հյուսիսային կիսագնդում։ Տնտեսապես կարևոր է թե՛ որպես խաղողազգիների տեսակի բուծում, թե՛ որպես գինու խմորման և արտադրման հումք։ Խաղողի մշակման մասին գիտությունը և խաղողազգիների աճեցումն ընդհանրապես ներկայացվում են մեկ ընդհանուր անվան ներքո՝ խաղողագործություն։ Խաղողազգիների տեսակների մեծանասնությունը փոշոտվում է քամու միջոցով՝ հերմաֆրոդ ծաղիկների միջոցով, որոնք ունեն արական և իգական սեռերի վերարտադրողական օրգաններ։ Այս ծաղիկները խմբավորված են բույլերում, որոնք կոչվում են ծաղկաբույլեր։ Առանձին տեսակների մոտ, այնպիսիների, ինչպիսին է Vitis vinifera-ն, յուրաքանչյուր հաջող փոշոտված ծաղիկ դառնում է խաղողի հատապտուղ, որը հետագայում դառնում է խաղողի ողկույզ։ Չնայած որթատունկերի ծաղիկները սովորաբար շատ մանր են, պտուղները հաճախ խոշոր են և ունեն վառ գունավորում, քաղցրաբույր են, ինչով գրավում են թռչուններին և այլ կենդանիներին, իսկ դա նպաստում է սերմերի տարածմանը, որոնք առկա են դրանց հատապտուղներում[3]։

Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։ Այս որթատունկերը 8-15 բողբոջ կրող թփերից ամբողջութամբ են կտրվում, իսկ 2-3 բողբոջ ունեցող թփերից՝ փոքր կտրվածքով[3]։

Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ Հայաստանում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն[4]:

Ստորեկրյա ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե¬լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա¬պարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե-րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս մակերևույթ՝ որպես քաղց¬րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր¬ներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ-յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ¬տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա¬րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո¬րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա¬կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ¬կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր:
    Ստորերկրյա ջրերը առաջանում են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները:
    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
    Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա-պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    Մաքուր և հանքային աղբյսւրներ,
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները, ջուրը:
    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ-յուրները կոչվում են գեյզերներ
    Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե¬րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս մակերևույթ՝ որպես քաղց¬րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    Ստորերկրյա ջրերը օգտագործվում են խմելու և այլ կենցաղային նպատակներով