Ես արդեն գիտեմ

• Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը:
• Տղաների ու աղջիկների տարբերությունները իրար լրացնում են և ոչ թե հակասում միմյանց:
• Ես իրավունք ունեմ. նշանակում է՝ ես կարող եմ դա անել:
• Ես պարտավոր եմ. նշանակում է՝ ես պետք է դա անեմ:
• Արարքի ճիշտն ու սխալը որոշվում է դրա հետևանքներով:
• Այն վայրերը, որտեղ հաճախ լինում ենք, և այն մարդիկ, որոնց հետ շփվում ենք, մեր միջավայրն են:
• Օրվա ռեժիմը օգնում է մեզ ամեն ինչ ժամանակին կատարել, չհօգնել և ունենալ լավ տրամադրություն:
• Պետք է լինել համառ և գործը հասցնել մինչև վերջ:
• Նպատակները լինում են մեծ և փոքր, հեռահար և մոտակա:
• Աստղերը շիկացաց նյութերի հսկա գնդեր են: Նրանք լույս ու ջերմություն են արձակում:
• Աստղերը, Արեգակը, Երկիրը, մոլորակները, Լուսինը երկնային մարմիններ են:
• Արեգակի շուրջը Երկրի մեկ լրիվ պտույտը տևում է մեկ տարի: Ամիսը Երկրի շուրջը Լուսնի կատարած մոտ մեկ լրիվ պտույտն է:
• Տարվա եղանակներն առաջանում են, որովհետև Երկիրը պտտվում է արեգակի շուրջը:
• Տարվա չորս եղանակների հետ կապված՝ փոխվում է բույսերի կենդանիների և մարդոը կյանքը:
• Մարդու օրգանիզմը կազմված է օրգաններից, որոնք աշխատում են համաձայնեցված:
• Գլխուղեղը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:
• Մեր շրջապատի մասին ամենատպավորիչ տեղեկությունները մենք ստանում ենք տեսողության միջոցով
• Ականջը լսողության օրգանն է: Այնտեղ է գտնվում նաև մարդու հավասարակշռության օրգանը:
• Մարդը հոտերը զգում է օդը ներշնչելու ժամանակ: Սննդի համը մարդը զգում է լեզվի միջոցով:
• Մաշկը պաշտպանում է մեր օրգանիզմը տարբեր վնասվածքներից, ցրտից, շոգից, հիվանդաբեր մանրէներից:
• Սննդի միջոցով մարդը ստանում է սննդանյութեր՝ սպիտականյութեր, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, ջուր և հանքային աղեր:
• Մարմինը պետք է կոփել օդի, ջրի և արեվի միջոցով:
• Ճիշտ կեցվածք ձևավորելու համար անհրաժեշտ է հետևել նստելուն, քայլելուն, զբաղվել ֆիզիկական աշխատանքով և սպորտով:
• Մեր շրջապատի շատ իրերի, կենդանիների ու բույսերի հետ շփվելիս մեզ հետ կարող է դժվար պատահար տեղի ունենալ, եթե չպահպանենք անվտանգության կանոնները:
• Երկրաշարժը կայծակը, սողանքը բնական աղետներ են:
• Երկրաշարժի ժամանակ պետք է արագ կողմնորոշվել, առանց խուճապի մատնվելու լքել շինությունները, տրանսպորտային միջոցները և դուրս գալ բաց տարածություն:
• Մի կոտրիր ծառերի ու թփերի ճյուղերը, մի պոկիր ծաղիկները:

Բնության մեջ գտնվելու վարքի կանոններ
• Մի քանդիր մրջնանոցները, թռչունների բները:
• Մի հետապնդիր ու անհանգստացրու կենդանիներին:
• Օգնություն ցույց տուր անօգնական վիճակում հայտնված կենդանիներին:
• Մի աղմկիր բնության գրկում:
• Մի աղտոտիր բնությունը: Քեզանից հետո բնությունը թող այնպիսի վիճակում, որ երբ էլ վերադառնաս, չամաչես քո արածի համար:

Ընթերցանության նյութեր

Բրունո Ֆերերո «Սև ոչխարը»

Համո Սահյան «Գարնանամուտ»

Ջանի Ռոդարի«Կապույտ լուսացույցը»

Ա. Խնկոյան «Ծիծեռնակին»

Դոնալ Բիսեթ Մրջյունն ու շաքարը

Ստեփան Զորյան Ճանապարհորդ Ջեկոն

Վ.Գյոթե Վարդը

Ալբերտ Մորավիա Երբ մտքերը սառչում են օդում

Վիլյամ Սարոյան Բոլոր հրաշալի խալները

Վիլյամ Սարոյան Գրադարանում

Փոքր Մհեր

Քոմոդո վիշապը հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

← Մայիսյան նախագծերԲարձունքի հաղթահաում. Արայի լեռ, Ծաղկեվանք →
Արա լեռ. ավանդապատումներ
Ավանդապատումներ
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր
Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց աչքերը։

Գարնանամուտ

Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարնանամուտ

Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

ԵՍ Ժպտացող վագրը

Մայիսի 7, 2019natalimovsisyanԹողնել մեկնաբանություն
Կար չկար մի վագր կար։ Նա շատ ուրախ կենդանի էր։ Ողջ օրը ծիծաղելի պատմություններ էր պատմում, կարդում ու ժպտում։ Բոլոր երեխաները շատ էին սիրում նրան։ Քանի որ վագրը գրեթե միշտ ժպտում էր, նրան ասում էին ժպտացող վագր։ Մի օր էլ նա պարզապես դադարեց ժպտալ։ Բոլորն անհանգստացան։ Պարզվեց, որ մի շատ տխուր պատմություն է կարդացել և այլևս տրամադրություն չունի ժպտալու։ Երեխաները սկսեցին նրան այլևս չայցելել։ Վագրին այլևս ոչ ոք չէր տեսնում։ Մի օր էլ երեխաները խաղում էին այգում, և նրանց մոտեցավ վագրը՝ ժպիտը դեմքին։ Երեխաները շատ ուրախացան նրան տեսնելով։ Այդ օրվանից վագրը չէր դադարում ժպտալ։ Այդպես էլ ոչ ոք չհասկացավ՝ ինչ էր կատարվել։

ամբարձման ծիսական երգեր / Հո՜յ, Մայրամ, Մայրամա Մայիսի 15, 2019natalimovsisyan Հո՜յ Մայրամ

ամբարձման ծիսական երգեր / Հո՜յ, Մայրամ, Մայրամա
Մայիսի 15, 2019natalimovsisyan
Հո՜յ Մայրամ

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,

Հոյ Մայրամ, Մայրամա,

Մեզ համար կասեմ խաղը,

Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ալա չի, ալվալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Նռան հատիկ, լալա յա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Ամպի մեջ մոլորել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Զուռնաչուց խըռովել է,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,

Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Կապույտ լուսացույցը

Posted on 02.05.2019by marimiqaelyan
Ջանի Ռոդարի
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի: Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
Առաջադրանք
1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրջել կիմանային: Կարող է նրանց քաջուցյուն էր քիչ»:
2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
Կարմիր գույնը ունի արգելող նշանակություն:
Իսկ դեղին նեիտռալ գույն է այդ պաճառ լուսակրի ունի պատռաստվելու նշանակություն
կանա գույնը ասոցացվում է ազատ ճանապարի հետ:

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

6. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:
Ավտումեքենաները ավելր երկար կսպասեին:

📄💻 Ես աշխատում եմ բլոգով 💻 📄

Ես իմ բլոգով արդեն աշխատում եմ մեկ տարի:Իմ բլոգում կա պատում, ձայնագրություններ, նկարներ և տեսանյութեր:Ես իմ բլոգում ունեմ տարբեր բաժիններ, և այդպես ավելի հեշտ է օգտվելլ: Բլոգավարությունը շատ օգտակար է,
որովհետև այնտեղ կարելի է տեղեկատվական և անհրաժեշտ նյութեր տեղադրել, ձայնագրություններ տեղադրել:Ես երբ տեղափոխվեմ չորրորդ դասարան, ես կտեսնեմ
Երրորդ դասարանի իմ կատարած աշխատանքները: