Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե¬լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ: Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա¬պարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե-րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս մակերևույթ՝ որպես քաղց¬րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր¬ներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ-յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ¬տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար: Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա¬րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո¬րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա¬կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ¬կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
- Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր:
Ստորերկրյա ջրերը առաջանում են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: - Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա-պարներից են մարմարը, կավը և այլն: - Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Մաքուր և հանքային աղբյսւրներ, - Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները, ջուրը:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ-յուրները կոչվում են գեյզերներ
Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե¬րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս մակերևույթ՝ որպես քաղց¬րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո¬րերկրյա ջրեր
- Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա ջրերը օգտագործվում են խմելու և այլ կենցաղային նպատակներով